«Զանգի» կրթական նախագիծ

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

Նախագծի հիմնական նպատակն է նպաստել մարզի բնակիչների, մասնավորապես երեխաների և երիտասարդների, բնապահպանական, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում գիտելիքի զարգացմանն ու նորարարական հմտությունների ներդրմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզի քաղաքներում հիմնել և շահագործել մեկական կրթական դասարան՝ քաղաքների դպրոցների բազայի հիման վրա։

Դասարաններին կից կառուցվելու են նորարարական՝ ակվապոնիկայի սկզբունքով աշխատող, ջերմոցներ, որոնք գործելու են որպես կրթական բազա՝ գյուղատնտեսական և բնապահպանական դասընթացների համար։ Ջերմոցների արտադրանքը նաև նպաստելու է համապատասխան դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.

Դասարանների ընտրություն և վերանորոգում

  1. Սիսիանի թիվ հինգ դպրոցում դասարանի ընտրությունը կատարված է։
  2. Կապան քաղաքի թիվ մեկ դպրոցի դասարանն արդեն վերանորոգված է, տարածքում կառուցված է և գործում է ջերմոցը։
  3. Մեղրիի թիվ մեկ դպրոցում կատարված է դասարանի ընտրությունը

Վերանորոգված դասարաններում և կառուցված ջերմոցներում դասընթացների կազմակերպում և անցկացում

  1. Մշակվելու և ներդրվելու է երեխաների համար նախատեսված «Կենցաղային բնապահպանություն» դասընթացը, որի ընթացքում երեխաները կսովորեն բնության աղտոտվածության պակասեցման անհատական և ընտանեկան մակարդակի կենցաղային և առօրյա հմտություններ, կհասկանան, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու բացասական ազդեցությունը բնության վրա։ Նախատեսվում է որպես հավելյալ ֆակուլտատիվ դասընթաց՝ դպրոցի կենսաբանության/բուսաբանության ուսուցիչների ներգրավմամբ։
  2. Մշակվելու և ներդրվելու է «Ակվապոնիկայի սկզբունքով ջերմոցների կառուցում և շահագործում» կիրառական դասընթացը՝ տեղի ֆերմերների համար։ Դասընթացի ընթացքում ներկայացվելու են ջերմոցային տնտեսության նորարարական մեթոդը, դրա առավելություններն ու եկամտաբերությունը, բնապահպանական նշանակությունը։ Դասընթացը մշակվելու է համապատասխան մասնագետի կողմից, ամեն դպրոցի համար ընտրվելու է մեկ դասընթացավար, որը դասընթացի հեղինակի կողմից ստանալու է համապատասխան վերապատրաստում և վարելու է դասընթացները։
  3. Մշակելու և ներդրվելու է «Տեղացի զբոսավար» դասընթացը, որի ընթացքում հետաքրքրված երիտասարդները կստանան կիրառական գիտելիքներ և հմտություններ իրենց բնակավայրերում անհատական և խմբակային զբոսաշրջային տուրեր կազմակերպելու համար։
  4. Մշակվելու և ներդրվելու է «Հյուրընկալության ծառայություններ» դասընթացը, որի ընթացքում հետաքրքրված բնակիչները կստանան կիրառական գիտելիքներ և հմտություններ հետևյալ ուղղություններով.
  • B&B տեսակի հյուրանոցային տնտեսության կազմակերպում և վարում
  • Հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների առանձնահատկություններն ու նրբությունները
  • Հյուրատունը, որպես կենցաղ՝ սանիտարահիգիենիկ պահանջները
  • Հյուրանոցային և հյուրատնային սնունդը՝ առանձնահատկություններ, պահանջներ, ճաշացանկ
  • Օտար լեզվի հիմնական գիտելիքներ՝ հյուրատնային ուղղվածությամբ