Զոհված հերոսների հիշատակին

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը իր հիմնարար ուղղություններից մեկն է համարում սոցիալական աջակցության տրամադրելը:

Այս շառժառիթով սույն թվականի փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ գումարային քարտեր նվիրեց ապրիլյան քառօրյա պատերազմում կյանքը զոհված սյունեցի 13 հերոսների ընտանիքներին, որի շրջանակներում ամսական 150.000 դրամ է տրամադրելու:

13 ընտանիքների շարքում էր նաև Արմեն Բեգլարյանի ընտանիքը, ով սիսիանցի կամավորների ջոկատի ռմբակոծված ավտոբուսում էր և Ախլաթյանի համայնքի ղեկավարն էր:
Բացի այդ նախատեսվում է նկարահանել վավերագրական ֆիլմ 13 սյունեցի զոհված հերոսների մասին, որը կցուցադրվի սույն թվականի ապրիլին: Ֆիլմի նկարահանման համար Հայաստան են հրավիրվել այդ ոլորտի լավագույն մասնագետները:

Նյութին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Սյունիքի մարզպետարանի Յութուբյան էջում։