Կրթաթոշակներ Սյունեցի երիտասարդներին

nextprev
  • Syunik Development Fund

ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը մարզում կրթական ընդհանուր մակարդակի բարձրացումն է և ուսումնատենչ սյունեցի երիտասարդներին ուղղված աջակցությունը։

Տնտեսության զարգացման, կենսամակարդակի բարձրացման ու ներդրումների ներգրավվման գործում անգնահատելի դեր ունեն կրթված և բարձր մասնագիտական հատկանիշներով օժտված անհատները։ Այս ամենը հաշվի առնելով 2017 թվականի Հունվար-Օգոստոս ժամանակահատվածում հիմնադրամը՝

Հոգացել է առաջադիմությամբ աչքի ընկնող սյունեցի ուսանողների ուսման վարձը՝ ընդհանուր առմամբ 4.885.000 ՀՀ դրամ

Սյունեցի ուսանողներին տրամադրվել է կրթաթոշակ՝ 9.950.000 ՀՀ դրամի չափով։

Հիմնադրամը կարևորում է նաեւ ուսման նկատմամբ նոր սերնդին մոտիվացնելը: 2017 թվականի մարզի շրջանավարտներին տրամադրվել է 10.000-ական դրամ խրախուսանք՝ 10.710.000 ՀՀ դրամի չափով։