Տաք սնունդ Սյունիքի դպրոցներում

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ: Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը՝ նպաստելով նաեւ դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

 

«Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը՝ աջակցելով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրագործմանը Սյունիքի մարզում, ստանձնել է հետևյալ  դպրոցների խոհարարների վարձատրության ծախսերը՝

  1. Մեղրիի թիվ 1 միջն. դպրոց
  2. Մեղրիի թիվ 2 միջն. դպրոց
  3. Ագարակի միջն. դպրոց
  4. Ալվանքի միջն. դպրոց
  5. Լեհվազի միջն. դպրոց
  6. Վարդանիձորի միջն. դպրոց
  7. Գորիսի թիվ 2 հիմն. դպրոց
  8. Գորիսի թիվ 3 հիմն. դպրոց
  9. Գորիսի թիվ 5 միջն. դպրոց
  10. Գորիսի թիվ 6 միջն. դպրոց
  11.  Շինուհայրի միջն. դպրոց
  12.  Վերիշենի միջն դպրոց
  13.  Խնձորեսկի միջն դպրոց
  14.  Տեղի թիվ 1 միջն. դպրոց
  15.  Քարահունջի միջն. դպրոց
  16.  Կորնիձորի միջն. դպրոց
  17.  Խոտի միջն. դպրոց
  18.  Տաթևի միջն. դպրոց
  19.  Որոտանի միջն. դպրոց
  20.  Արավուսի տարր. դպրոց՝ ՊՈԱԿ
  21.  Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց
  22.  Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց
  23.  Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց
  24.  Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց
  25.  Կապանի թիվ 6 հիմնական դպրոց
  26.  Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց
  27.  Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոց
  28.  Կապանի թիվ 12 միջնակարգ դպրոց
  29.  Դավիթբեկի միջն. դպրոց
  30.  Եղեգի միջն. դպրոց
  31.  Աճանանի միջն. դպրոց
  32.  Ծավի միջն. դպրոց
  33.  Ձագեձորի միջն. դպրոց
  34.  Գեղանուշի միջն. դպրոց
  35.  Անգեղակոթի միջն. դպրոց
  36.  Շաքիի միջն. դպրոց
  37.  Շաղաթի միջն. դպրոց
  38.  Դարբասի միջն. դպրոց
  39.  Աշոտավանի միջն. դպրոց
  40.  Գորայքի միջն. դպրոց
  41.  Դաստակերտի միջն. դպրոց
  42.  Շենաթաղի հիմն. դպրոց
  43.  Լորի միջն. դպրոց
  44.  Աղիտուի հիմնական դպրոց
  45.  Սոֆլուի հիմն. դպրոց