Գործընկերներ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականից։ Սյունիքի մարզպետարանը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի` «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Սյունիքի մարզպետը` մարզպետարանի միջոցով։

 

ՀՀ Սյունիքի մարզպետ` Հակոբյան Վահե Ալբերտի - նշանակվել է ՀՀ կառավարության 2016թ հոկտեմբերի 6-ի 1006-Ա որոշմամբ:

ՀՀ Սյունիքի նախկին մարզպետներ.

  • Աբրահամյան Սուրեն Ջահանգիրի 1996-1998 թթ
  • Նավասարդյան Ռոմա Շմավոնի 1998-2000 թթ
  • Բարսեղյան Էդիկ Սամսոնի 2000-2004 թթ
  • Խաչատրյան Սուրիկ Սերգեյի 2004-2013 թթ, 2014-2016 թթ
  • Հակոբյան Վահե Մաքսիմի 2013-2014թթ

Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։

Տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում մարզպետն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Մարզպետը գլխավորում է մարզպետարանը,որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը: Մարզպետը ունի տեղակալներ, խորհրդականներ և օգնականներ:
Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառված են նրա կառուցվածքային ստորաբաժանումները՝ 6 վարչություն, քարտուղարություն, 8 ինքնուրույն բաժին և 4 առանձնացված ստորաբաժանումներ (ՍԱՏԳ-ներ)։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ։
Մարզպետարանի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններին ու աշխատանքային ծրագրերին համապատասխան։ 
2013թվականից մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 144 հաստիքային միավոր, որից քաղաքացիական ծառայության պաշտոն է 115-ը։

 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը

Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը բաղկացած է 6 վարչությունից, քարտուղարությունից, 7 ինքնուրույն բաժնից և 4 առանձնացված ստորաբաժանումներից։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ։ Մարզպետարանի կանոնադրության համաձայն՝ կանոնակարգվել են մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։

Syunik Development Fund
ՀՀ Սյունիքի մարզպետարան

ԶՊՄԿ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հանքարդյունահանող ընկերություն է Հայաստանի Հանրապետությունում, որը գործարկվում է Քաջարան քաղաքում: 

ԶՊՄԿ-ը արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի և պղնձի հանքաքար: Վերջինիս հետագա վերամշակման արդյունքում ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր, որոնք էլ ծառայում են առօրյա օգտագործման ապրանքների արտադրության համար՝ այդպիսով բավարարելով հասարակության պահանջները:

ԶՊՄԿ-ը իր գերակա ուղղություններից մեկն է համարում Սյունիքի մարզային և համայնքային ծրագրերին աջակցելը , որի շրջանակներում 2014-2016 թվականններին կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական ծրագրերի իրականացման համար տրամադրել է ավելի քան 11մլրդ ՀՀ դրամ, մասնավորապես՝ կրթական ոլորտում 2016 թվականին ընկերությունը հատկացրել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամ սյունեցի ուսանողների ուսման վարձերի վճարման համար:

Սպորտային ոլորտում բացի ‹‹Գանձասար-Կապան›› ֆուտբոլային ակումբի ֆինանսավորումից, մշտապես աջացում է մանկապատանեկան սպորտի զարգացմանը, որի շրջանակներում ֆինանսավորում են ամառային ճամբարներ, մրցաշարեր:

Ընկերությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Սյունիքի մարզի քաղաքաշինական, ենթակառուցվածքային աշխատանքների կազմակերպմանը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ձեռնարկությունը հիմնադրամի հիմնական դոնոր կազմակերպությունն է:

Syunik Development Fund
ԶՊՄԿ

«Յուքոմ» ընկերություն

Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը և «Յուքոմ» ՍՊԸ-ն 2017 թվականից գործակցում են մի շարք նախագծերի իրականացման հարցում:

«Յուքոմ» ընկերությունն իր գործուն մասնակցությունն ու ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ մարզի առողջապահական, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

Syunik Development Fund
«Յուքոմ» ընկերություն