Փոփոխություններ հիմնադրամում

Փոփոխություններ հիմնադրամում

Մեր նորանշանակ տնօրենի հարցազրույցը

16 Նմբ

Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի նորանշանակ տնօրեն Զինավոր Մեղրյանը հարցազրույց է տվել  Aysor.am լրատվական կայքին ՝ հիմնադրամի գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Մեղրյանի խոսքով՝  հիմնադրամի աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար առկա են  և՛ ներքին, և՛ արտաքին  պարտադիր բաղկացուցիչները՝ քաղաքական կամքը և բավարար միջոցները: Նա նշել է, որ նախորդ տասն ամիսներին հիմնադրամը կենտրոնացել էր սոցիալական ծրագրերի վրա՝ միաժամանակ նախաձեռնելով տնտեսական որոշակի քայլեր։ Միայն սոցիալական աջակցության մասով արդեն իրականացվել է մոտ երեք հարյուր միլիոն դրամի աջակցություն, իսկ խոշոր ծրագրերից կարելի է առանձնացնել Կապանի օդանավակայանի գործարկման ծրագիրը, Կապանում միջազգային չափանիշերին համապատասխանող կինոթատրոնի նախագիծը, տեքստիլի արտադրության գործարանի հիմնումը:

Մեղրյանը մտադիր է շեշտադրումների փոխատեղում կատարել. այն է՝ հաջորդ տարվանից հիմնադրամի գործունեությունն առավելապես ուղղել բիզնեսի ոլորտում ներդրումներ կատարելուն եւ ստացած եկամուտներն էլ ներդնել մարզի կայուն զարգացման համար։

Հարցազրույցն այստեղ