Կապանում շուտով կինոթատրոն կբացվի

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

Կապանի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում, շուտով կգործի կինոթատրոն: «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Կինոթատրոնը, իր կառուցվածքով և կահավորմամբ, համապատասխանելու է միջազգային ստանդարտներին և հարմարեցված է լինելու տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Այն հագեցած է լինելու գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:

Միջազգային մի շարք կինոմատակարարների հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ արտասահմանյան արտադրության ֆիլմեր ցուցադրելու համար: Կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ամենատարբեր ժանրի  ֆիլմեր:

Բացի կինոդահլիճից, կգործի նաև ժամանացային կենտրոն, այդ թվում՝ երեխաների համար:

Կինոթատրոնի գործարկումը եւս մեկ հնարավորություն է մարզկենտրոնում աշխուժացնելու եւ հետաքրքիր դարձնելու ժամանցային կյանքը։