Կապանի օդանավակայանը կբացվի 2018 թվականին

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

Կապանի օդանավակայանի վերակառուցումը «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի կարևորագույն ծրագրերից է: Օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների և ավիացիայի առաջատար մասնագետների հետ բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ թռիչքուղին գտնվում է բավարար վիճակում, սակայն առկա են որոշ լոկալ խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

Օդանավակայանի ամբողջական վերաշահագործման համար նախատեսվում է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ներկայում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման և թռիչքուղու վերակառուցման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքները: Սրանից զատ ԶՊՄԿ միջոցներով չեխական ավիաարտադրողից ձեռք է բերվել նաև 19 ուղևորի համար նախատեսված մեկ Լ-410 տիպի օդանավ:

Ինքնաթիռը նախատեսված է  Կապան-Երևան-Կապան չվերթն իրականացնելու համար: Չվերթի արժեքը դեռևս վերջնական հաշվարկված չէ, մինչդեռ թվերթի տևողությունը հստակ է՝ 40 րոպե։  Որոշ խավերի, այդ թվում՝ ուսանողների և բուժօգնության կարիք ունեցող անձանց  համար կկիրառվի համաֆինանսավորման սկզբունքը: Հետագայում հնարավոր է չվերթներ իրականացվեն նաև այլ ուղղություններով:

Կապանի օդանավակայանը 25 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ին:

Կապանի օդանավակայանի վերակառուցման ծրագիրը սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն  ունի մարզի զարգացման համար, այդ թվում՝ կրճատելով մարզկենտրոնից դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ ճանապարհի տևողությունը, բարձրացնելով մարզի ներդրումային գրավչությունը, ինչպես նաև խթանելով զբոսաշրջության զարգացումը: