Կապանի օդանավակայանը վերակառուցվելու է

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

Կապանի օդանավակայանի վեռակառուցումը մեկնարկեց. նախօրեին ավարտվել էին օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրությունները:

Կապանի օդանավակայանի վերականգնումը ՀՀ Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի ծրագրերից մեկն է: Ավիացիայի առաջատար մասնագետների հետ բանակցություններն արդեն ավարտված են, և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ թռիչքուղին գտնվում է բավարար վիճակում: Կան լոկալ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Հաշվի առնելով այն, որ ռեակտիվ ինքնաթիռը մեծ շրջան պետք է կատարի վայրէջքի համար և մտնի  և՛ ազատագրված տարածքներ, և՛ մասամբ հարևան պետության տարածք, վերականգնված օդանավակայանում ռեակտիվ ավիացիա չի շահագործվելու: Փոխարենը շահագործվելու են տուրբոպտուտակային շարժիչով ժամանակակից ինքնաթիռներ, որոնք խնդիր չունեն մեծ մանևրումներ կատարելու:

Օդանավակայանի շահագործումը հնարավորություն կտա Սյունիքի մարզկենտրոնից մայրաքաղաք  հասնել ընդամենը 40 րոպեում, բացի դրանից օդանավակայանը մեծ աշխուժություն կբերի Սյունիքի մարզում՝  էապես նպաստելով մարզի տնտեսությանը:

Ստորև կարող եք դիտել Կապանի օդանավակայանի վերականգնումը ազդարարող տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=4PkW2Jsqb24

Իսկ օդանավակայանի վերականգնման ընթացիկ աշխատանքներին և թարմացումներին հետևելու համար, կարող եք այցելել ստորև ներկայացվող ֆեյսբուքյան էջ՝

https://goo.gl/r9xfuh