Սյունեցի զբոսավարների դպրոց

nextprev
  • Syunik Development Fund

Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի աջակցությամբ՝ «Հանրային դիվանագիտություն» եւ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունները, այս տարվա հունիսին կյանքի կոչեցին «Գիդ-զբոսավարների դպրոց» նախագիծը:

Դպրոցի երկամսյա անվճար դասընթացների նպատակն էր համակողմանի և խոր գիտելիքներ փոխանցել մասնակիցներին՝ զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ, թե տեսական պարապմունքների, թե գործնական այցելությունների միջոցով: Այդ ընթացքում տեղի ունեցան նաեւ մի շարք այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր:

Օգոստոսին ավարտվեց դպրոցի առաջին շրջանը, որի ընթացքում մոտ տասը ուսանող հնարավորություն ստացան ուսումնասիրելու Սյունիքի զբոսաշրջային հիմնական ուղղությունները, ծանոթանալու դրանց պատմությանը և մշակութային կարևորությանը: «Գիդ-զբոսավարների դպրոց»-ը առաջին նախագիծ էր, որը վերածվեց կրթական հարթակի, որից հետո մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց անցնելու պրակտիկ աշխատանքի՝ առավել արդյունավետորեն կիրառելու դպրոցում ստացած գիտելիքները: