Գործունեություն

leftright
Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

Մարտի 21-ին Սյունիքի  մարզկենտրոն Կապանում բացվեց «S'Unique» կինոթատրոնը:

Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում:  Այն   իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:

Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:

Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ: Հյուրերը  շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտման ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

«S'Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից»  ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է  Կապանի օդանավակայանը:

«Մենք տևական ժամանակ մտածում էինք՝ ինչ կարելի է անել մարզի երիտասարդության ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Կարծում եմ՝ կինոթատրոնը լավագույն լուծումն էր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», - լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S'Unique»  կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար:

Նշենք, որ կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի աջակցությամբ:

Syunik Development Fund
Ձնապաշտպան ցանց՝ Սիսիան-Գորիս ճանապարհին

Ձնապաշտպան ցանց՝ Սիսիան-Գորիս ճանապարհին

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց, որը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից։

Ներկայումս պաշտպանիչ ցանցով է պատված ավտոճանապարհի միայն 300 մետրը. նախատեսվում  է ցանց տեղադրել 12 կիլոմետրի վրա: Ցանցով պաշտպանվելու է ամենախնդրահարույց հատվածը, որը վատ եղանակային պայմաններում միշտ փակվում է: Հաշվարկված է, որ ցանցի տեղադրումից հետո նման խնդիրներ այլևս չեն լինելու:  300 մետր պաշտպանիչ ցանցի տեղադրումը փորձնական է արվել, այս ձմեռ դեռ կարող է մինչև 1.2 կմ-ը ցանցապատվել, իսկ 12 կմ-ի ցանցապատման համար դեռևս հստակ ժամկետներ չկան:

Նախագիծն իրականացնում է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ գործակցությամբ:

Syunik Development Fund
«Զանգի» կրթական նախագիծ

«Զանգի» կրթական նախագիծ

Նախագծի հիմնական նպատակն է նպաստել մարզի բնակիչների, մասնավորապես երեխաների և երիտասարդների, բնապահպանական, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում գիտելիքի զարգացմանն ու նորարարական հմտությունների ներդրմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզի քաղաքներում հիմնել և շահագործել մեկական կրթական դասարան՝ քաղաքների դպրոցների բազայի հիման վրա։

Դասարաններին կից կառուցվելու են նորարարական՝ ակվապոնիկայի սկզբունքով աշխատող, ջերմոցներ, որոնք գործելու են որպես կրթական բազա՝ գյուղատնտեսական և բնապահպանական դասընթացների համար։ Ջերմոցների արտադրանքը նաև նպաստելու է համապատասխան դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.

Դասարանների ընտրություն և վերանորոգում

  1. Սիսիանի թիվ հինգ դպրոցում դասարանի ընտրությունը կատարված է։
  2. Կապան քաղաքի թիվ մեկ դպրոցի դասարանն արդեն վերանորոգված է, տարածքում կառուցված է և գործում է ջերմոցը։
  3. Մեղրիի թիվ մեկ դպրոցում կատարված է դասարանի ընտրությունը

Վերանորոգված դասարաններում և կառուցված ջերմոցներում դասընթացների կազմակերպում և անցկացում

  1. Մշակվելու և ներդրվելու է երեխաների համար նախատեսված «Կենցաղային բնապահպանություն» դասընթացը, որի ընթացքում երեխաները կսովորեն բնության աղտոտվածության պակասեցման անհատական և ընտանեկան մակարդակի կենցաղային և առօրյա հմտություններ, կհասկանան, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու բացասական ազդեցությունը բնության վրա։ Նախատեսվում է որպես հավելյալ ֆակուլտատիվ դասընթաց՝ դպրոցի կենսաբանության/բուսաբանության ուսուցիչների ներգրավմամբ։
  2. Մշակվելու և ներդրվելու է «Ակվապոնիկայի սկզբունքով ջերմոցների կառուցում և շահագործում» կիրառական դասընթացը՝ տեղի ֆերմերների համար։ Դասընթացի ընթացքում ներկայացվելու են ջերմոցային տնտեսության նորարարական մեթոդը, դրա առավելություններն ու եկամտաբերությունը, բնապահպանական նշանակությունը։ Դասընթացը մշակվելու է համապատասխան մասնագետի կողմից, ամեն դպրոցի համար ընտրվելու է մեկ դասընթացավար, որը դասընթացի հեղինակի կողմից ստանալու է համապատասխան վերապատրաստում և վարելու է դասընթացները։
  3. Մշակելու և ներդրվելու է «Տեղացի զբոսավար» դասընթացը, որի ընթացքում հետաքրքրված երիտասարդները կստանան կիրառական գիտելիքներ և հմտություններ իրենց բնակավայրերում անհատական և խմբակային զբոսաշրջային տուրեր կազմակերպելու համար։
  4. Մշակվելու և ներդրվելու է «Հյուրընկալության ծառայություններ» դասընթացը, որի ընթացքում հետաքրքրված բնակիչները կստանան կիրառական գիտելիքներ և հմտություններ հետևյալ ուղղություններով.
  • B&B տեսակի հյուրանոցային տնտեսության կազմակերպում և վարում
  • Հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների առանձնահատկություններն ու նրբությունները
  • Հյուրատունը, որպես կենցաղ՝ սանիտարահիգիենիկ պահանջները
  • Հյուրանոցային և հյուրատնային սնունդը՝ առանձնահատկություններ, պահանջներ, ճաշացանկ
  • Օտար լեզվի հիմնական գիտելիքներ՝ հյուրատնային ուղղվածությամբ
Syunik Development Fund
Կապանում շուտով կինոթատրոն կբացվի

Կապանում շուտով կինոթատրոն կբացվի

Կապանի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում, շուտով կգործի կինոթատրոն: «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Կինոթատրոնը, իր կառուցվածքով և կահավորմամբ, համապատասխանելու է միջազգային ստանդարտներին և հարմարեցված է լինելու տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Այն հագեցած է լինելու գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:

Միջազգային մի շարք կինոմատակարարների հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ արտասահմանյան արտադրության ֆիլմեր ցուցադրելու համար: Կինոսերները հնարավորություն կունենան դիտելու ամենատարբեր ժանրի  ֆիլմեր:

Բացի կինոդահլիճից, կգործի նաև ժամանացային կենտրոն, այդ թվում՝ երեխաների համար:

Կինոթատրոնի գործարկումը եւս մեկ հնարավորություն է մարզկենտրոնում աշխուժացնելու եւ հետաքրքիր դարձնելու ժամանցային կյանքը։

Syunik Development Fund
Պիցցա «Դոն Նիկո»

Պիցցա «Դոն Նիկո»

Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամն աջակցել է Կապանում «Դոն Նիկո» ապրանքանիշի կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրության գործարանի բացման գործում։

Գործարանը նախատեսում տարեկան առնվազն կես միլիոն միավոր արտադրանք տալ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան եւ այլ երկրներ արտահանելու համար։

Syunik Development Fund
Կապանի օդանավակայանը կբացվի 2018 թվականին

Կապանի օդանավակայանը կբացվի 2018 թվականին

Կապանի օդանավակայանի վերակառուցումը «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի կարևորագույն ծրագրերից է: Օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների և ավիացիայի առաջատար մասնագետների հետ բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ թռիչքուղին գտնվում է բավարար վիճակում, սակայն առկա են որոշ լոկալ խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

Օդանավակայանի ամբողջական վերաշահագործման համար նախատեսվում է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ներկայում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման և թռիչքուղու վերակառուցման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքները: Սրանից զատ ԶՊՄԿ միջոցներով չեխական ավիաարտադրողից ձեռք է բերվել նաև 19 ուղևորի համար նախատեսված մեկ Լ-410 տիպի օդանավ:

Ինքնաթիռը նախատեսված է  Կապան-Երևան-Կապան չվերթն իրականացնելու համար: Չվերթի արժեքը դեռևս վերջնական հաշվարկված չէ, մինչդեռ թվերթի տևողությունը հստակ է՝ 40 րոպե։  Որոշ խավերի, այդ թվում՝ ուսանողների և բուժօգնության կարիք ունեցող անձանց  համար կկիրառվի համաֆինանսավորման սկզբունքը: Հետագայում հնարավոր է չվերթներ իրականացվեն նաև այլ ուղղություններով:

Կապանի օդանավակայանը 25 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ին:

Կապանի օդանավակայանի վերակառուցման ծրագիրը սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն  ունի մարզի զարգացման համար, այդ թվում՝ կրճատելով մարզկենտրոնից դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ ճանապարհի տևողությունը, բարձրացնելով մարզի ներդրումային գրավչությունը, ինչպես նաև խթանելով զբոսաշրջության զարգացումը: 

Syunik Development Fund
Ֆիլմ հուշարձան նվիրված ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում զոհված սյունեցի հերոսներին

"13" Ֆիլմ/հուշարձան

«13» ֆիլմը «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի խոշոր նախագծերից է: Այն նկարահանվել է հիմնադրամի նախաձեռնությամբ և  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:  Ֆիլմի սցենարի հեղինակն է Արեն Մկրտչյանը:

«13»-ը ֆիլմ-հուշարձան է՝ նվիրված քառօրյա պատերազմին զոհված 13 սյունեցի հերոսներին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Եւս մեկ բաց դիտում նախատեսվում է կազմակերպել առաջիկայում: Ֆիլմի հեղինակները մտադիր են այն թարգմանել հինգ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, և ներկայացնել միջազգային փառատոներին:

Syunik Development Fund
Սյունեցի զբոսավարների դպրոց

Սյունեցի զբոսավարների դպրոց

Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի աջակցությամբ՝ «Հանրային դիվանագիտություն» եւ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունները, այս տարվա հունիսին կյանքի կոչեցին «Գիդ-զբոսավարների դպրոց» նախագիծը:

Դպրոցի երկամսյա անվճար դասընթացների նպատակն էր համակողմանի և խոր գիտելիքներ փոխանցել մասնակիցներին՝ զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ, թե տեսական պարապմունքների, թե գործնական այցելությունների միջոցով: Այդ ընթացքում տեղի ունեցան նաեւ մի շարք այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր:

Օգոստոսին ավարտվեց դպրոցի առաջին շրջանը, որի ընթացքում մոտ տասը ուսանող հնարավորություն ստացան ուսումնասիրելու Սյունիքի զբոսաշրջային հիմնական ուղղությունները, ծանոթանալու դրանց պատմությանը և մշակութային կարևորությանը: «Գիդ-զբոսավարների դպրոց»-ը առաջին նախագիծ էր, որը վերածվեց կրթական հարթակի, որից հետո մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց անցնելու պրակտիկ աշխատանքի՝ առավել արդյունավետորեն կիրառելու դպրոցում ստացած գիտելիքները: 

Syunik Development Fund
Կապանի օդանավակայանը վերակառուցվելու է

Կապանի օդանավակայանը վերակառուցվելու է

Կապանի օդանավակայանի վերակառուցումը մեկնարկեց. նախօրեին ավարտվել էին օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրությունները:
Կապանի օդանավակայանի վերականգնումը ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի ծրագրերից մեկն է: Ավիացիայի առաջատար մասնագետների հետ բանակցությունները արդեն ավարտված են և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ թռիչքուղին գտնվում է բավարար վիճակում։ Կան լոկալ խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեակ

The reconstruction of Kapan airport is one of the projects of Syunik Region Development and Investment Foundation. Negotiations with aviation leading specialists have already been completed, and the researches have shown that the runway is in a satisfactory condition. There are several local issues, but the work is being carried out in this regard. Taking into consideration that the jet plane should make big circles for landing and, consequently, enter the liberated territories, and even partly the territory of the neighboring state, reactive aviation will not be operated at the re-established airport. Instead, modern aircrafts with turboprop engine, which do not have a problem with big maneuvers, will be exploited.

The operation of Kapan airport will allow to reach Yerevan from regional center within just 40 minutes. Besides, the airport will bring enormous activity to the region, promoting its economy.

 

Watch the Kapan airport reconstruction video below:

https://www.youtube.com/watch?v=4PkW2Jsqb24

 

Visit Facebook page below to follow the ongoing renovation work and upgrades of the airport:

https://goo.gl/r9xfuh

 

տիվ ինքնաթիռը մեծ շրջան պետք է կատարի վայրէջքի համար, որով մտնելու է և՛ ազատագրված տարածքներ, և՛ մասամբ հարևան պետության տարածք, դրա համար վերականգնված օդանավակայանում ռեակտիվ ավիացիա չի օգտագործվելու: Դրա փոխարեն օգտագործվելու են տուրբոպտուտակային շարժիչով ժամանակակից ինքնաթիռներ, որոնք վայրէջքի համար խնդիր չունեն մեծ մանևրումներ կատարելու:

Օդանավակայանի շահագործումը հնարավորություն կտա Սյունիքի մարզկենտրոնից մայրաքաղաք Երևան հասնել ընդամենը 40 րոպեում, բացի այդ օդանավակայանը մեծ աշխուժություն կբերի Սյունիքի մարզ և մարզկենտրոն, այն կնպաստի Սյունիքի մարզ-Երևան տնտեսական կապին և մարզային տնտեսության աճին:


Ստորև կարող եք դիտել Կապանի օդանավակայանի վերականգնումը ազդարարող տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=4PkW2Jsqb24


իսկ օդանավակայանի վերականգնման ընթացիկ աշխատանքներին և թարմացումներին հետևելու համար կարող եք այցելել ստորև ներկայացվող ֆեյսբուքյան էջ՝ https://goo.gl/r9xfuh

Syunik Development Fund