Մեր մասին

«Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»

Հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին պայմանավորված Սյունիքի մարզում զարգացման և ներդրումային բարենպաստ դաշտի ստեղծման համակարգված գործողությունների անհրաժեշտությամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է:

Syunik Development Fund
«Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»

Հիմնադրամը

ներգրավելով միջոցներ, համագործակցելով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ  իրականացնում է բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն:

Syunik Development Fund
Հիմնադրամը

Հիմնադրամի գործունեության նպատակներն են՝

• Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սոցիալ – տնտեսական տարբեր բնագավառների, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, հանրային սննդի, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջության, սպորտի, տրանսպորտի, կապի, էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության, ջրի, գազի և արտադրական այլ ենթակառուցվածքների, ֆինանսական, սոցիալական, կրթական, առողջապահական, գիտական, մշակութային և այլ ոլորտների զարգացմանը նպաստելը:
• Սյունիքի մարզի սկսնակ և գործող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրել

Syunik Development Fund
Հիմնադրամի գործունեության նպատակներն են՝

Հիմնադրամի խնդիրներն են՝

• Սյունիքի մարզի կայուն զարգացմանը նպաստելը
• Սյունիքի մարզի տնտեսավարող սուբյեկտների խնդիրների վերհանումը և դրանց լուծմանն ուղղված գործողությունների և քայլերին աջակցումը՝ այդ թվում նյութական
• Սյունիքի մարզում ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը

Syunik Development Fund
Հիմնադրամի խնդիրներն են՝