Բարեգործություն

Զոհված հերոսների հիշատակին
ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը իր հիմնարար ուղղություններից մեկն է համարում սոցիալական աջակցության տրամադրելը:
Այս շառժառիթով սույն թվականի փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ գումարային քարտեր նվիրեց ապրիլյան քառօրյա պատերազմում կյանքը զոհված սյունեցի 13 հերոսների ընտանիքներին, որի շրջանակներում ամսական 150.000 դրամ է տրամադրելու:

Տաք սնունդ Սյունիքի դպրոցներում
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ: Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը՝ նպաստելով նաեւ դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

Կապանում տրանսպորտի գինը կմնա նույնը
Կապանի հանրային տրանսպորտի ուղեվարձը չի փոխվելու: Սյունիքի զարգացման և ներդրման հիմադրամը՝ ելնելով իր գործունեության առաքելությունից և նպատակներից, ստանձնել է ուղեվարձի սակագնի սուբսիդավորումը:

Կրթաթոշակներ Սյունեցի երիտասարդներին
Տնտեսության զարգացման, կենսամակարդակի բարձրացման ու ներդրումների ներգրավվման գործում անգնահատելի դեր ունեն կրթված և բարձր մասնագիտական հատկանիշներով օժտված անհատները։ Այս ամենը հաշվի առնելով հիմնադրամը